ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է, որ նախագահ Օբամայի վարչակազմը դեռևս պատրաստ է բանակցություններ վարել, որոնք կնպաստեն թալիբների և Աֆղանստանի վերամիավորմանը։ Նա հույս է հայտնել, որ կկարողանան անվտանգության հարցերն Աֆղանստանի հետ լուծել մինչև մայիս ամիսը:
Ինչպես հաղորդում է The Associoated Press-ը, Քլինթոնն այսօր ասել է, որ ԱՄն-ը կփորձի նպաստել, որ շարունակվեն խաղաղության բանակցություններն Աֆղանստանի կառավարութան և «Թալիբան»–ի միջև: Պետքարտուղարն ավելացրել է, որ «Թալիբան»–ից է այժմ կախված ամեն ինչ: Հիշեցնենք, որ «Թալիբան»–ը դուրս էր եկել բանակցություններից այն բանից հետո, երբ ԱՄՆ զինծառայողը 16 աֆղան քաղաքացիների էր սպանել:
Քլինթոնը նաև ասել է, որ իրենք հաջողության են հասել ԱՄՆ-Աֆղանստան ռազմավարական համագործակցության հարցում, որը հույս ունեն ավարտին հասցնել մինչև մայիսին Չիկագոյում կայանալիք վեհաժողովը:









































