Աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ իրեն շատ լավ է զգում և պատրաստ է պաշտպանել անցած տարի նվաճած իր տիտղոսը:
«Ես մեկ շաբաթ ունեմ մինչ իմ առաջին հանդիպումը, այնպես որ՝ այդ ժամանակը կօգտագործեմ, որպեսզի ավելի շատ մարզվեմ և պատրաստվեմ պաշտպանելու նախկինում նվաճած տիտղոսս: Ֆիզիկապես ինձ լավ եմ զգում, իսկ խաղս միջինից բարձր մակարդակի վրա է: Մրցաշարից առաջ ես վստահություն եմ զգում իմ ուժերի հանդեպ»,- Ջոկովիչի խոսքերը մեջբերել է ATP պաշտոնական կայքը:








































