Ամերիկյան մամուլի տեղեկացմամբ՝ «Մայամի»-ի աստղ Լեբրոն Ջեյմսը հայտարարել է, որ փորձառու պաշտպան Դերեկ Ֆիշերը կարող է ուժեղացնել թիմի կազմը:
«Բոլորս էլ գիտենք, որ Դերեկ Ֆիշերը հիանալի բասկետբոլիստ է: Դժվար պահերին նա չի վախենում ստանձնել խաղի նախաձեռնությունը, այդ պատճառով էլ բազմաթիվ անգամ դարձել է չեմպիոն: Ես տեղյակ չեմ, թե ինչ մտադրություններ ունի մեր ակումբի ղեկավարությունը, սակայն կարծում եմ, որ Ֆիշերի հետ պայմանագրի ստորագրումն օգտակար կլինի թիմին:
Մենք գոհ ենք մեր ներկայիս կազմից, սակայն Դերեկը, ունենալով առաջատարին բնորոշ հատկանիշներ և ձգտում դեպի հաղթանակները, կարող է հեշտությամբ ինտեգրվել ցանկացած ակումբի կազմում»,- հայտարարել է Ջեյմսը:









































