Մայամի «Հիթ»-ի առաջատար Լեբրոն Ջեյմսը հույս հայտնեց, որ «Ֆինիքս»-ի հետ խաղում ստացած արմունկի վնասվածքը լուրջ չի լինի, և ինքը կկարողանա արագ վերականգնվել:
«Ես այդ վնասվածքը ստացել եմ «Քլիվլենդ»-ում հանդես գալու ժամանակ, սակայն այս հանդիպման ընթացքում այն նորից զգացնել տվեց: Հուսով եմ` առաջիկա օրերի ընդացքում ինձ լավ կզգամ և կվերադառնամ խաղահրապարակ»,- ամերիկյան մամուլը մեջբերել է Ջեյմսի խոսքերը:
Հիշեցնենք, որ «Ֆինիքս»-ի հետ հանդիպման ժամանակ Լեբրոնը խաղահրապարակում անցկացրեց 38 րոպե` վաստակելով 20 միավոր, տիրելով 8 անդրադարձի և կատարելով 6 արդյունավետ փոխանցում, իսկ խաղն ավարտվեց Մայամի «Հիթ»-ի հաղթանակով՝ 99:95 հաշվով:











































