Ագարակ քաղաքում հունվարի 7-ին տեղի ունեցած ծեծկռտուքի փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 եւ 258 հոդվածների հատկանիշներով (մարմնական վնասվածքի պատճառում եւ խուլիգանություն): Հիշեցնենք, որ այդ օրը բախում էր տեղի ունեցել Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ու գործարար Արսեն Հովհաննիսյանի կողմնակիցների միջև: Քրգործը հարուցվել է քաղաքապետի եղբոր և գործարարի նկատմամբ:











































