Այսօր «168 ժամ» օրաթերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանն ԱԺ ընտրություններում մեծամասնականով իր թեկնածությունն է առաջադրել Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում:
Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրել է Արտակ Սարգսյանին (SAS-ի Արտակ), առաջադրվել են նաև Արամ Մանուկյանը (ՀՀՇ), Ալեքսան Մինասյանը (անկուսակցական) և «Ժառանգություն» կուսակցությունից Զարուհի Փոստանջյանը: Այս ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրելու մտադրություն ունի նաև նախկին քաղբանտարկյալ, ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը:










































