Ինչպես հաղորդել է բրիտանական The Financial Times-ը, Հնդկաստանը մտադիր է $11 մլրդ դոլարի ռազմական օդանավեր գնել ԱՄՆ-ից: Հավանաբար, դրանք կլինեն Boeing եւ Lockheed Martin ընկերությունների արտադրանքը: Հնդիկ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ այս համագործակցությունը ԱՄՆ եւ Հնդկաստանի ռազմավարական փոխգործակցության շրջանակներում է: Գործարքի մասին հայտարարությունները նախորդել են Բարաք Օբամայի` Հնդկաստան կատարած այցին: Հնդկաստանի ռազմական բյուջեն կազմում է $ 32 մլրդ: Մինչ այդ, Հնդկաստանի պաշտպանության նախարար Արակկափարամբիլ Կուրիան Էնթոնին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է գնել ռուս-հնդկական արտադրության 250-300 կործանիչ եւ 45 բազմաֆունկցիոնալ տրասպորտային ինքնաթիռներ: