ԱՄՆ-ում ոչ ակոհոլային գազավորված ըմպելիքների օգտագործումը 2011 թ. նվազել է` հասնելով վերջին 15 տարվա մինիմումին: Այս մասին է գրում The Financial Times-ը` հղում անելով Beverage Digest-ի հետազոտություններին:
2011 թ. ամերիկացիներն ըմպել են 9.5 մլրդ արկղ գազավորված ըմպելիք` 1 տոկոսով պակաս, քան անցած տարի:
Այդ շուկայում նվազումը շարունակվում է 2005-ից: Գազավորված ընպելիքների շուկայից մարդիկ աստիճանական անցում են կատարում շշալցված ջրին, հյութերին և թեյերին: Համեմատության համար նշենք, որ 1990-ականներին այդ շուկան աճել է միջինը 3 տոկոսով:
Գազավորված ըմպելիքները վատ են վաճառվում նաև շաքարախտի և ճարպակալման խնդիրների հետ կապված մարդկանց անհանգստության պատճառով: Չնայած բացասական PR-ին՝ անցած տարում ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների գները բարձրացել են 3 տոկոսով, միևնույն ժամանակ, գնաճը ազդել է ըմպելիքների պահանջարկի վրա:










































