News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի սահմանապահ ոստիկանության օպերատիվ-հետաքննչական բաժանմունքն օրեր առաջ կալանված ռուսական PUR-NAVOLOK նավի նավապետ Յուրի Դանիլովին պարտադրել է վճարել 50,000 լարի (մոտ 30,000 դոլար) տուգանք:
Վրաստանի առափնյա պաշտպանությունը մարտի 18-ին երկրի տարածքային ջրերում (Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Սարփիի ջրատարածությունում) կալանել էր ռուսական PUR-NAVOLOK բեռնանավը՝ ծովագնացության կանոնների խախտման համար:
Նավի անձնակազմը բաղկացած է 10 մարդուց, որոնք բոլորն էլ Ռուսաստանի քաղաքացիներ են: Ներկայումս նավը գտնվում է Բաթումի նավահանգստում: Տուգանքի վճարումից հետո այն ազատ կարձակվի:










































