Friday, 29 03 2024
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»

Հայի որ կարիքներն է բավարարում ինտերնետը

Այսօր ինտերնետը ոչ միայն ծառայում է որպես օպերատիվ ինֆորմացիա ստանալու աղբյուր, այլև հանդիսանում է միջանձնային հարաբերությունների միջնորդ, թույլ տալիս հաղթահարել տարածությունը, ժամանակը, ձեռք բերել մտքի ազատություն, գտնվել աշխարհի նորությունների կիզակետում և այլն: Ինտերնետի միջոցով մարդիկ գիտելիքներ են ստանում, աշխատանք գտնում, ամուսնանում, սակայն այն ոչ բոլորն են կիրառում անհրաժեշտության դեպքում, արդյունքում՝ ընկնում են կախվածության մեջ: Հոգեբան Արփինե Կարապետյանի խոսքով՝ ինտերնետը դրական ազդեցություն ունի, երբ մարդը ինքն է ղեկավարում այն, ինքն է ընտրություն կատարում՝ իմանալով, թե ինչ ինֆորմացիա է ուզում ստանալ, իսկ երբ մարդը ինտերնետային ցանց է մտնում միմիայն հետաքրքրության համար, տեղեկատվությունն է ընտրում նրան, խանգարվում է նրա կյանքի ռիթմը: Իսկ Հայաստանում այսօր ծիծաղելի կլինի ասել, թե մարդն է ղեկավարում ինտերնետը: Alexa.com վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` Հայաստանում ներկայումս մասսայական են ոչ հայկական կայքերը, սոցիալական ցանցերից` նույն Odnoklassniki.ru-ն, Vkontakte.ru-ն և ամերիկյան խոշորագույն Facebook.com ցանցը (հիշեցնենք, որ ըստ այդ վիճակագրության` 1in.am-ը 14-րդն է ընդհանուր ցանկում և 3-րդը` զուտ հայկական կայքերի շարքում): Միջին հայ սպառողը մասնագետների կարծիքով` նեղ հորիզոն ունի, օգտվում է սահմանափակ կայքերից, իսկ այցելությունների հիմնական կետերը ծանոթությունների կայքերն են, ընդ որում` ոչ հայկական, լրատվական աղբյուրները ինտերնետի հայկական սեգմենտից դուրս են:
Փորձագետ Անդրանիկ Գևորգյանի խոսքով, հայերի մեծ մասը հայերենով ավելի շատ պոռնոգրաֆիա է փնտրում ու անիմաստ ստատուսներ, քան կարևոր ինֆորմացիա: Օրինակ այս տարվա հունվարի 10-ի դրությամբ եթե google-ում պոռնոգրաֆիա փնտրել է 55,102 մարդ, ապա բառարաններ` ընդամենը 6,022-ը, իսկ նշվածներից բացի` հայերը փնտրում են օդնոկլասսնիկիի ստատուսներ, սիրային բանաստեղծություններ, ծննդյան շնորհավորանքներ, ավտոշուկա, խաղեր, աշխատանք, ռեֆերատ, աստղագուշակ կամ Արմենչիկի երգեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում