Mediamax-ի փոխանցմամբ, վաղը Երևանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկեռինսկան (Radmila Šekerinska Jankovska) կներկայացնի առաքելության մանդատը, գործունեության ծավալն ու շրջանակները:
Ռադմիլա Շեկեռինսկան 40 տարեկան է:
2004թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նա եղել է Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետության վարչապետի պաշտոնակատարը: Այնուհետև գլխավորել է Սոցիալ-դեմոկրատական միությունը, եղել է ընդդիմության առաջնորդը Մակեդոնիայի խորհրդարանում:
Ռադմիլա Շեկեռինսկան գլխավորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությունը 2009թ. Ղրղզստանի նախագահական ընտրություններում:








































