Tuesday, 09 06 2026
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել

«Թուրքիայի կառավարությունը կոպտորեն սահմանափակում է կրոնական բոլոր համայնքների ազատությունները». USCIRF

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ կառավարությանը կից կրոնական ազատությունների հատուկ հանձնաժողովը (USCIRF) իր զեկույցում Թուրքիան ներառել է այն երկրների թվում, որոնցում հատուկ անհանգստություն է հարուցում կրոնական ազատությունների մակարդակը:

Զեկույցում նշված է. «Թուրքիայի կառավարությունը համակարգված ու կոպտորեն սահմանափակում է կրոնական ազատությունները: Դա վերաբերում է Թուրքիայի բոլոր կրոնական համայնքներին:

Երկար ժամանակ թուրքական կառավարությունն աշխարհիկության պատրվակով միջոցներ է ձեռնարկել կրոնական համայնքներին լիակատար իրավական կարգավիճակից և կրոնական բոլոր համայնքներին ազատություններից զրկելու ուղղությամբ:

Ոչ մուսուլմանների նկատմամբ գործադրվող այդ քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ նրանց հոգևոր ներկայացուցիչների և աղոթավայրերի թիվը նվազեց, իսկ մի շարք դեպքերում էլ նրանք փաստացիորեն անհետացան:

Թուրքիայի կառավարության այդ տևական քաղաքականության շարունակումը սպառնում է նրա կրոնական փոքրամասնությունների համայնքների կենսունակությանն ու գոյությանը: Պետության կողմից խիստ վերահսկման տակ են ընկած հայկական, հունական, ասորական, հրեական համայնքները, կաթոլիկներն ու բողոքականները, ինչպես նաև ալևիները:

Անհանգստացնում է նաև այն, որ թուրքական կառավարությունը միջամտում է փոքրամասնությունների կրոնական գործերին, սոցիալական խտրականություն ու բռնություններ է կիրառում նրանց նկատմամբ: Կառավարությունը վերջին 75 տարիների ընթացքում խլել է նրանց ունեցվածքի մի մասը, այդ թվում՝ նաև դպրոցներ, ձեռնարկություններ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ ու գերեզմանոցներ: Այդ ամենը հիմնականում տեղի է ունեցել երեք տարբեր ժամանակաշրջաններում. 1936, 1971 և 1974 թվականներին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում