Thursday, 28 01 2021
Thursday, 28 01 2021
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Բանակի օրվա առթիվ
Ինչու է Ռուսաստանի դեսպանն ակտիվացել. Նրա հանդիպումներն իրականում տողատակ ունեն. «Ժողովուրդ»
Թբիլիսիում հայկական բեռնատարների վրա կատարված հարձակման իրական նպատակը. Ովքեր են կանգնած դրա հետևում. «Ժամանակ»
Եթե Վազգեն Մանուկյանի ասածն իրականություն դառնա, Հայաստանը կմտնի քաղաքացիական պատերազմի մեջ
Մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացող դատավորների թիվը կավելանա, իսկ անօթևան մնացածների խնդիրնե՞րը… «Ժողովուրդ»
Դեռևս վաղ է. Գուրգեն Արսենյանը՝ արտահերթ ընտրությունների մասին. «Ժամանակ»
«Իմ քայլում» խուճապ է. Հակոբ Սիմիդյանը՝ խմբակցության ղեկավա՞ր. «Ժողովուրդ»
Ինչպես Փաշինյանը պառակտեց 17-ի ֆորմատը. «Ժամանակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսիս ինքնասպանությունը մեր ընտանիքի վրա ճնշման հետևանքն է»․ Հենզել Մկոյան.
08:10
Էրդողանն ու Մասկը քննարկել են տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը
Իրանի արտգործնախարարի երևանյան խորհրդավոր հայտարարությունները
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի բուժող բժիշկը Բեթհովեն է նվագել խուզարկության ընթացքում
07:39
Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ին կոչ է արել պատրաստ լինել Ռուսաստանի «ագրեսիվ գործողություններին»
01:00
ԱՄՆ-ը դադարեցրել է զենքի վաճառքը երկու երկրներին. WSJ
00:45
Կաննի կինոփառատոնը կանցկացվի հուլիսին
31-ամյա ջաղացաձորցին գողացած հեռուստացույցը նվիրել էր զոքանչին. հարուցվել է քրեական գործ
00:20
Տղամարդ դարձած կինոաստղ Էլեն Փեյջը բաժանվել է կնոջից
ԿԳՄՍ նախարարը հաղթող թեկնածուներից ոչ մեկին դպրոցի տնօրեն դեռ չի նշանակել․ բողոքներն առայժմ քննում են․armtimes.com
Հանդիպում ԱՆ-ում՝ կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը քննարկելու նպատակով
Անտարբերության սերմերից որևէ լավ բան դուրս չի գա. Սոս Ավետիսյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
23:40
Թայլանդի թագավորն իր սիրելիին հայտարարել է երկրորդ թագուհի
23:30
Բիլ Գեյթսը զգուշացնում է COVID-ից «10 անգամ ավելի վատ» համավարակի մասին
23:15
National Interest-ը նշել է Բայդենի՝ Պուտինին զանգահարելու նպատակը
23:00
Մեծ Բրիտանիայում թույլատրել են Boing 737 Max-ի շահագործումը
22:45
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 100 միլիոնից
«Աէրոֆլոտ»-ը մեկ ամսով կչեղարկի Մոսկվա-Երևան չվերթները
22:20
Աշխարհին անհրաժեշտ է ԱՄՆ-ի առաջնորդությունը. Պետդեպարտամենտի ղեկավարը
Արա Այվազյանի կոշտ, բայց դիվանագիտական «ապտակը»․ «ԿԱՄԵՐՏՈՆ»
Խուզարկությունները կատարվում են Նավալնիի բնակարաններում

Թուրքիայի կառավարության դեմ դատ բացելու Հայոց պատրիարքարանի խիզախ քայլը

Պոլսո Հայոց պատրիարքարանի և պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից Թուրքիայի կառավարության դեմ դատ բացելու համարձակ քայլը, որով պահանջում են վերադարձնել պատմական նշանակություն ունեցող հայկական կալվածքները, արժանի է ամենայն գնահատանքի:

Թուրք պաշտոնատարները, ըստ սովորության, թշնամաբար են վերաբերվում նման դատերին և մեծ ճնշում են գործադրում դատավորների վրա, որպեսզի նրանք մերժեն փոքրամասնությունների կողմից բերված գույքային հայցերը՝ չափազանց դժվարեցնելով, եթե ոչ անհնար դարձնելով, նմանատիպ դատավարություններում նրանց հաղթանակը: Այնուամենայնիվ, սա անհրաժեշտ առաջին քայլ է, որը հնարավորություն կտա բողոքարկել Թուրքիայի դատարանի ակնկալվող բացասական վճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որտեղ հայցվորն ունի արդար դատավարության շատ ավելի մեծ հնարավորություն:

Մարտի 14-ին Պատրիարքարանի կողմից ներկայացված դատի պահանջն է վերադարձնել Կարինում (Էրզրումում) գտնվող Սանասարյան վարժարանին պատկանող հայկական կալվածքները, որոնք թուրքական իշխանությունները առգրավել են 1915թ. ցեղասպանությունից հետո: Վարժարանի՝ այժմ տասնյակ միլիոն դոլար արժեցող թանկարժեք կալվածքները ներառում են Կարինում գտնվող ինը հողակտոր, Աղվերեն գյուղում պարտեզով տունը և հսկայական հողը, Գեզ գյուղում երկու հողակտոր և Կոստանդնուպոլիսի (Ստամբուլ) կենտրոնում գտնվող մեծ առևտրի կենտրոնը:

Սանասարյան վարժարանը հիմնադրվել է 1881թ. վրացահայ մեծահարուստ գործարար Մկրտիչ Սանասարյանի խոշոր նվիրատվության շնորհիվ, ով հաստատվել էր Սանկտ Պետերբուրգում: 1800-ականների վերջերին առատաձեռն բարերարը վարժարանին նվիրաբերեց հավելյալ կալվածքներ:

Մինչ 1915թ. Սանասարյան վարժարանը զգալի դերակատարում է ունեցել Հայոց ազգային զարթոնքի վերելքի հարցում: Այն եվրոպական ոճի հումանիտար գիտությունների դպրոց էր, որի նպատակն էր հատկապես պատրաստել տարբեր ոլորտների մանկավարժներ և մասնագետներ, ովքեր կաջակցեին արևմտյան Հայաստանի տնտեսական զարգացմանը: Իր կարճատև գոյության ընթացքում վարժարանը տվեց հարյուրավոր շրջանավարտներ՝ այդ թվում այնպիսիներ, ովքեր մեծ պաշտոններ զբաղեցրեցին: 1918թ. Միացյալ Նահանգներում Հայաստանի առաջին հանրապետության դեսպան Արմեն Գարոն եղել է Սանասարյան վարժարանի սան:

Կարին քաղաքը կարևոր կենտրոն էր Հայ հեղափոխական դաշնակցության և նրա ղեկավարների գործողությունների համար, ովքեր բնակություն էին հաստատել այնտեղ մինչև 1915թ.: ՀՅԴ-ի հիմնադիրներից մեկը՝ Ռոստոմը, նշանակվեց Կարինի դպրոցական համակարգի վերակացու, որը ներառում էր Սանասարյան վարժարանը:

1914թ. կայացած ՀՅԴ կուսակցության ճակատագրական 8-րդ ընդհանուր ժողովի որոշ հանդիպումներ կայացել են Սանասարյան վարժարանի հողատարածքում: Ժողովն ընդհատվեց առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկով: Երիտթուրքերի ղեկավարությունը Կարին ուղարկեց բարձրաստիճան պատվիրակություն Հայոց ցեղասպանության ծրագրողներից մեկի՝ Բեհաէդդին Շաքիրի գլխավորությամբ, որպեսզի ճնշում գործադրեն ՀՅԴ-ի վրա համագործակցելու թուրքական կառավարության հետ պատերազմական գործողություններում: ՀՅԴ-ն մերժեց խնդրանքը: Վարժարանը փակվեց 1915թ. սկզբին, իսկ ամբողջ ուսուցչական կազմն ու ուսանողներից շատերը սպանվեցին ցեղասպանության ժամանակ: Շաքիրը սպանվեց հայ վրիժառուների ձեռքերով 1922թ. Բեռլինում:

Ճակատագրի հեգնանքով, մի քանի տարի հետո, Կարինը հայ ակտիվիստների օջախից վերածվեց թուրքական ազգայնամոլների կենտրոնի, որտեղ 1919թ. Քեմալ Աթաթուրքը գումարեց պատմական Էրզրումի համագումարը: Ներկայումս, Սանասարյան վարժարանը թուրքական թանգարան է:

Անդրադառնալով դատավարությանը` Հայոց պատրիարքարանի դատապաշտպան Ալի Էլբեյօղլուին «Hurriyet» թերթին ասել է. «Սանասարյան հիմնադրամը նվիրաբերվել է Պատրիարքարանին բարերար Մկրտիչ Սանասարյանի կողմից 1880-ականներին: Սանասարյան հիմնադրամի խնամակալությունն ու տնօրինումն օրենքով պատկանում է Պատրիարքարանին… Մենք չենք պատրաստվում բավարարվել պատմական շենքերի վերադարձմամբ: Մենք պատրաստվում ենք պահանջել փոխհատուցում կառավարության Հիմնադրամների գլխավոր տնօրինությունից 1936–ից ի վեր Պատրարքարանի կրած վնասների համար»:

Այս տարվա սկզբում, Հայոց պատրիարքարանը առանձին հայց ներկայացրեց Հիմնադրամների գլխավոր տնօրինություն, որով պահանջում էր վերադարձնել Ստամբուլում գտնվող Սանասարյան առևտրի կենտրոնը (խան): Թեև դատարանը ժամանակավոր արգելանք դրեց, սառեցնելով շենքի տնօրինման հետ կապված բոլոր գործարքները, Հիմնադրամների գլխավոր տնօրինությունը հայտարարեց, որ չի ենթարկվի դատարանի հրամանին: Պատրիարքարանի դատապաշտպան Էլբեյօղլուին պատասխանեց՝ «Սա հակասում է բոլոր միջազգային իրավական նորմերին, ինչպես նաև Լոզանի պայմանագրին: Պատրիարքարանին պատկանում է գույքի իրավունքները», հայտնում է «Hurriyet»-ը:

Անցյալում, երբ ես Պատրիարքարանին քննադատեցի ազգային շահերի դեմ հայտարարություններ կատարելու համար, ինձ մեղադրեցին, որ ամբողջությամբ չեմ գնահատում այն առանձնահատուկ պայմանները, որում ապրում են հայերը Թուրքիայում և ինձ թելադրեցին ավելի ըմբռնումով մոտենալ, որ նրանք, ըստ էության, Թուրքիայի կառավարության պատանդներն են: Քանի որ այս հոդվածում ես գովաբանում եմ Պատրիարքարանի կողմից ձեռնարկված դատական գործողությունը, վախենում եմ, որ իմ գովասանքն էլ կարող է նույնքան անհանգստություն պատճառել Թուրքիայում ապրող որոշ հայերի: Ես պարզապես փորձում եմ լինել արդար և անաչառ, քննադատում կամ գովաբանում եմ կախված իրավիճակի հանգմանքներից:

Հեղինակը Կալիֆորնիայում հրատարակվող «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիրն է

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում