Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին երեքշաբթի օրը սուր քննադատության է ենթարկել երկրի կենտրոնական իշխանություններին: Նա դատապարտել է վարչապետ Նուրի Ալ-Մալիքի գործունեությունը, որի հետևանքով «քաղաքական իշխանությունը դարձել է նրա մենաշնորհը», իսկ վերջինս անձնական վերահսկողության տակ է առել զինված ուժերը: Բարզանին նշել է, որ նա շարունակում է պնդել շիական մեծամասնության հետ իրավասությունների բաժանման հարցը, սակայն դա չի անելու Ալ-Մալիքիի հետ:
Վերլուծաբանները նշել են, որ Նովրուզի կապակցությամբ Բարզանիի հայտարարությունն արտացոլում է այն լարվածությունը, որ գոյություն ունի կենտրոնական իշխանությունների հետ:
Տեղեկացնենք, որ Բարզանիի քաղաքական դաշինքը 5 աթոռ ունի երկրի կառավարությունում, որը ձևավորվել է 2010թ.-ի նոյեմբերին:








































