Այսօր ռմբակոծվել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի երկու մեծ արվարձանները՝ Բաշար Ալ-Ասադի աջակից ուժերի վրա Սիրիայի Ազատ բանակի հարձակումից հետո:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ռմբակոծման են ենթարկվել Հարաստա և Իրբին արվարձանները, որոնք երկու ամիս առաջ Ասադի ուժերը կարողացել էին գրավել ապստամբներից:
Ակտիվիստներից մեկն ասել է, որ ռմբակոծումը կառավարության պատասխանն է Սիրիայի Ազատ բանակի գործողություններին:
Որոշ ակտիվիստներ հայտնել են, որ ռմբակոծվում է նաև Բարզեհը:











































