L’Equipe-ը հայտնում է, որ «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենն իր ներկայիս ակումբի հետ նոր պայմանագիր կստորագրի, որը նախատեսված կլինի մինչև 2015 թվականը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Բավարիա» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»-ից` 2009 թվականի ամռանը:
Արյենը գերազանց մարզավիճակում է, և մյունխենցիները պատրաստ են ֆուտբոլիստին առաջարկել 205.000 եվրո շաբաթական աշխատավարձ, ինչը նրան կդարձնի ակումբի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող խաղացողը:
Հոլանդիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի` իր ներկայիս ակումբի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2013 թվականի ամառ:








































