Грузия-Online-ի փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ամերիկացի դիվանագետ և քաղաքական գործիչ Ռիչարդ Հոլբրուքին բնութագրել է որպես իդեալ: Սաակաշվիլիի խոսքերով, Հոլբրուքը ապացուցել է, որ իդեալիզմը կարող է արդյունավետ լինել: «Հիշում եմ, երբ ռուսական զորքերը մոտենում էին և ժողովուրդը չգիտեր ինչ անել, ոմանք խորհուրդ էին տալիս, որ կառավարությունը պետք է լքի երկիրը: Պուտինը խոստացել էր ինձ կախել իմ մարմնի որոշակի մասերից և հորդորում էր ինձ մի կողմ քաշվել: Բայց այդ ժամանակ Ռիչարդը կողքիս էր կանգնած և խորհուրդ էր տալիս պայքարել մինչև վերջին մարդը, մինչև վերջին կաթիլ արյունը, քանզի մենք պայքարում էինք ազատության համար»,- նշել է Սահակաշվիլին: