Tuesday, 09 06 2026
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան

Հայաստան այցելող իտալացի զբոսաշրջիկների թիվը ավելացել է

ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ մարտի 20-ին Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպում է ունեցավ Իտալիայի տարածաշրջանային գործերի, զբոսաշրջության և սպորտի նախարար Պիեռո Գնուդիի հետ /Piero Gnudi/, որի ընթացքում քննարկել է նշված բնագավառներում հայ-իտալական համագործակցության խորացման հետ կապված հարցեր:

Դեսպանը նախարար Գնուդիին տեղեկացրել է այն մասին, որ վերջին տարիներին երկու երկրների միջև 2009թ. ի վեր օդային ուղիղ կապի հաստատումից հետո զգալիորեն մեծացել են զբոսաշրջության ծավալները:

Այս ընթացքում իտալացի զբոսաշրջիկների թիվը գրեթե եռապատկվել է` 2011թ. կազմելով Հայաստան այցելող ողջ զբոսաշրջիկների շուրջ 18 տոկոսը:

Դեսպանը տեղեկացրել է նաև, որ Իտալիայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ վերջին մեկ տարվա ընթացքում կազմակերպվել են զբոսաշրջության ոլորտի հայ-իտալական երկու համաժողովներ Վենետիկում և Կալյարիում, ինչպես նաև «Սուրբ Ղազարից մինչև Հայաստան» նախագծի շրջանակներում ս.թ. մարտի 30-ին Երևանում նախատեսվում է անցկացնել «Հայաստան Զբոսարջության զարգացման հնարավորությունները» գործարար համաժողով:

Կողմերը կարևորել են ընթացիկ տարվա նոյեմբերին Իտալիայի Պեստումի հեղինակավոր 15-րդ միջազգային հնագիտական զբոսաշրջության ցուցահանդեսին Պատվավոր հյուրի կարգավիճակով Հայաստանի մասնակցությունը:

Զրուցակիցները քննարկել են զբոսաշրջության ոլորտում իրավա-պայմանգային դաշտի ձևավորման հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Հայաստանի և Իտալիայի նահանգների ու քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության սերտացումը: Գոհունակությամբ արձանագրվեց, որ վերջին երկու տարվա ընթացքում համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել Իտալիայի և Հայաստանի 6 վարչատարածքային /մարզային և քաղաքային/ միավորների միջև:

Զրուցակիցների կողմից հատուկ ընդգծվել է սպորտի բնագավառում համագործակցության զարգացման համար առկա հնարավորությունները: Այս կապակցությամբ, Ռուբեն Կարապետյանը նախարար Գնուդիին հրավիրել է այցելել Հայաստան` հոկտեմբերի 9-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության համար Երևանում կայանալիք Հայաստան-Իտալիա խաղը դիտելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում