Ամենաքիչը 104 մարդ է զոհվել կրոնական ուխտագնացության ժամանակ պատահած վթարի արդյունքում: Այս մասին տեղեկացնում է France Presse գործակալությունը` հղում անելով տեղական իշխանություններին: Հնդկական որոշ աղբյուրներ ավելի վաղ հայտնել էին, որ զոհերի թիվը անցում է 90-ը, վիրավորվել են ևս 100 հոգի: Վթարը տեղի է ունեցել հնդիկների համար սրբավայր համարվող Սաբարիմալի ճանապարհին, որտեղ գտնվում է Այապպա աստծու տաճարը: Տարեկան այստեղ են այցելում 3-4 մլն ուխտավորներ:
Խուճապը սկսվել է այն բանից հետո, երբ ուխտավորների ամբոխի մեջ է մխրճվել ավտոբուսը: Իսկ զոհերը ոչ միայն մեքենայի հարվածի պատճառով են եղել, այլ հրմշտոցի, քանի որ ճանապարհը բավականին նեղ է: