Ուրուգվայի հավաքականի եւ hոլանդական «Այաքս»-ի կիսապաշտպան Նիկոլաս Լոդեյրոն, դեռեւս չվերսկսելով մարզումները, աջ ոտնաթաթի հատվածում ստացած կոտրվածքից հետո, կրկին ստացել է նույնատիպ վնասվածք, ուստի խաղերից կբացակայի եւս 3 ամսով: Այս մրցաշարում 20-ամյա ֆուտբոլիստը դեռեւս ոչ մի հանդիպում չի ունեցել «Այաքսի» կազմում, քանի որ 2010 թվականի աշխարհի առաջնությունից ակումբ էր վերադարձել նույն ոտնաթաթի կոտրվածքով: Նախորդ երկուշաբթի նա «Այաքսի» փոխարինողների կազմից մասնակցել է հանդիպմանը, սակայն հիմա ակնհայտ է, որ նա չի կարողանալու օգնել «Այաքսին»` չեմպիոնների Լիգայի խմբային փուլում: «Այաքսի» լազարեթից կան նաեւ լավ լուրեր. շարք են վերադարձել Սիմ դե Յոնգը եւ Վուրնոն Անիտան, որոնք ստացել էին ոտքի մկանների վնասվածքներ: