«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Ռիո Ֆերդինանդը և «Չելսի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտնվել են չինական «Գույչժոու Ժենհե» ակումբի մարզիչների ուշադրության կենտրոնում:
Նշված ֆուտբոլիստներից յուրաքանչյուրին թիմի ղեկավարությունը պատրաստ է պայմանագիր առաջարկել` 250 հազար ֆունտ շաբաթական աշխատավարձով: Պայմանագրերը կառաջարկվեն 2012 թվականի ամռանը:
«Ցանկանում ենք, որ մեր ակումբը լավագույնը լինի Չինաստանում: Այդ պատճառով պատրաստ ենք մեծ գումարներ ներդնել Լեմպարդի և Ֆերդինանդի տեղափոխության համար: Չինացի շատ երկրպագուներ հետևում են Անգլիայի Պրեմիեր Լիգայի խաղերին և ծանոթ են այս ֆուտբոլիստների հնարավորություններին և խաղամակարդակին»,- «Գույչժոու»-ի նախագահ Վան Գոլինին մեջբերում է The Sun պարբերականը:
2012 թվականի հունվարին մեկ այլ չինական ակումբ` «Շանհայ Շենհուա» է տեղափոխվել «Չելսի»-ի հարձակվող Նիկոլյա Անելկան:










































