Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Էյսեբիոն հայտարարել է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է համարում ոչ թե իր հայրենակից Քրիշտիանու Ռոնալդուին, այլ «Բարսելոնա»-ի կազմում հանդես եկող Լիոնել Մեսսիին:
«Ռոնալդուն բարձրակարգ ֆուտբոլիստ է և գերազանց խաղ է ցուցադրում: Սակայն առայժմ լավագույնը չէ:
Իմ կարծիքով ամենաբարձրակարգ ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է: Նա ավելի գեղեցիկ ֆուտբոլ է ցուցադրում: Լեոյին ես համարում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ»,- Էյսեբիոյին մեջբերում են իսպանական պարբերականները:










































