Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, ամփոփելով 2010թ.-ը, ասաց, որ տարին բավականին հաջող էր Հանրային հեռուստաընկերության համար, և տնտեսական ճգնաժամի ազդեցությունից դուրս գալով` կարողացան ապահովել մեծ հեռուստալսարան. «Առաջին անգամ Հայաստանը հաղթեց մանկական Եվրատեսիլում, և շատ հնարավոր է, որ այն անցկացվի Հայաստանում»: Խորհրդի նախագահը ավելացրեց, որ եթե Եվրատեսիլն անցկացվի Հայաստանում, ապա ծախսերը միայն Հայաստանը չի հոգա. «Միայն մենք չենք հոգա մանկական Եվրատեսիլի ծախսերը, կլինի նաև Ժնևի եվրոպական հեռարձակողների օգնությունը: Առաջիկա շաբաթվա ընթացքում արդեն հստակ պարզ կլինի` Հայաստանում կանցկացվի՞ մանկական Եվրատեսիլը, թե՞ ոչ»: