Ռուսաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մայքլ Մակֆոլը, որը հանդես է գալիս որպես Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների «վերաբեռնման» գլխավոր կողմնակից, հայտարարել է, թե իրեն ապշեցրել է ռուսների հակաամերիկյան տրամադրվածությունը, որին բախվել է Մոսկվա գալով, և իր հասցեին ռուսական լրատվամիջոցներում կտրուկ հարձակումները:
«Սակայն մեզ ասվել էր, որ դա կապված է միայն նախագահական ընտրությունների նախընտրական քաարոզարշավի հետ»,- բացատրել է դեսպանը` ըստ երևույթին նկատի ունենալով ավելի վաղ փորձագետների կարծիքները ռուս հասարակությունում հակաամերիկյան տրամադրությունները մարտի 4-ին կայացած նախընտրական քարոզարշավի նախօրեին: Այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Այդուհանդերձ, դեսպանը նկատել է, որ չնայած ռուս պաշտոնյաների հետ շփումների դժվարությանը, Միացյալ Նահանգները ամեն դեպքում չի վերադառնա «սառը պատերազմի» հռետորաբանությանը:
«Եթե դա ուզում է Ռուսաստանը, դա նրա գործն է»,- հավելել է Մակֆոլը:









































