Ինչպես փոխանցում է NewsGeorgia կայքը, Վաշինգտոնում հանդիպել են Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Զրույցին մասնակցել է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, իսկ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան հայտնի դիվանագետ Ռիչարդ Հոլբրուքի հիշատակին նվիրված միջոցառումներից հետո: Հայտնի է, որ նրանք քննարկել են տնտեսական փոխգործակցության խորացման, ինչպես նաև երկկողմ ապրանքաշրջանառության խրախուսման հարցեր, ինչպես նաև իրավիճակը Կովկասում և Աֆղանստանում վրացական զորքերի հետագա ծառայության մասին:
Օբաման շնորհակալություն է հայտնել Սաակաշվիլիին` Հոլբրուքի հիշատակի միջոցառումներին մասնակցելու համար: Հայտնի է նաև, որ Վրաստանի նախագահն ավելի վաղ Հոլբրուքին պարգևատրել էր Հաղթանակի Սուրբ Գևորգ շքանշանով: