Սպիտակ տունը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը, 6 ամիսների մեջ առաջին անգամ, խոսել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ` քննարկելու համար Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացը:
The Jerusalem Post-ի փոխանցմամբ` Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քերնին իր հայտարարության մեջ ասել է, որ Օբաման զանգահարել է Աբբասին և ասել, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը: Օբաման նաև ասել է, որ երկու կողմերը պետք է միավորեն ջանքերը` դադարեցնելու համար վերջերս սկսված կռիվները և կանխելու համար սադրիչ գործողությունները:
Սա նրանց առաջին խոսակցությունն էր 2011 թվականի սեպտեմբերից հետո, երբ Օբաման ու Աբբասը հանդիպել էին Նյու Յորքում:










































