«Հրապարակ»-ը գրում է, որ իշխանական էլիտայից և ՀՀԿ ընտրական շտաբի փոխնախագահներից միայն Միքայել Մինասյանի` Սերժ Սարգսյանի փեսայի անունը չկա ՀՀԿ ցուցակում:
«Մեզ հաջողվեց պարզել, որ դա պատահական չէ, ոչ էլ կանխավ մտածված: Պարզապես Մինասյանը, ծանոթանալով ցուցակին, կտրականապես հրաժարվել է ընդգրկվել այնտեղ` չցանկանալով, որ իր անունը գրվի ոմանց անունների կողքին: Պարզ չէ, թե այս քայլն ինչպես է անդրադառնալու նրա ճակատագրի վրա:
Ի դեպ, ՀՀԿ ցուցակից դժգոհների քանակը երկրաչափական պրոգրեսիայով աճում է»,- հավելում է թերթը:








































