«Հրապարակ»-ը գրում է, որ առայսօր մեծ գաղտնիության պայմաններում է պահվում ՀՅԴ համամասնական ցուցակը:
«Անցյալ շաբաթ մեզ հաջողվել էր ճշտել, որ առաջին կինը ցուցակում լինելու է Բրյուսովի համալսարանի դասախոս Նվարդ Մանասյանը: Երեկ տեղեկացանք նաև, որ, հակառակ սպասելիքներին, ՀՅԴ ցուցակում չեն լինելու Դավիթ Լոքյանի և Լևոն Մկրտչյանի անունները: ՀՅԴ Բյուրոն որոշել է, որ նրանք և Հրանտ Մարգարյանը պետք է բացառապես զբաղվեն կուսակցական աշխատանքով»:










































