Amnesty International-ն այսօր ասել է, որ ՆԱՏՕ-ն չի կարողացել ճիշտ կերպով հետաքննել և փոխհատուցում տրամադրել քաղաքացիների սպանությունների համար, ովքեր մահացել էին Լիբիայի վրա նրանց հարձակումների հետևանքով: Նշենք, որ հարձակումները նպատակ ունեին օգնել իշխանությունից հեռացնել Մուամար Քադաֆիին:
Reuters-ը հաղորդում է, որ հարյուրավոր լիբիացիներ, ովքեր ներգրավված չեն եղել հակամարտության մեջ, սպանվել կամ վիրավորվել են ՆԱՏՕ–ի ռմբակոծումների պատճառով, բայց նրանց սպանությունները չեն հետաքննվել:
Amnesty-ի խորհրդականն ասել է, որ ՆԱՏՕ–ն անընդհատ նշում է քաղաքացիներին պաշտպանելու իր պարտավորության մասին, բայց նրանք ձախողվել են Լիբիայի հարցում:











































