Ինչպես հաղորդում է իրանական Press TV-ն, Պակիստանի Բելուջիստան նահանգում գրոհայինները պայթեցրել են բենզինի 20 մեքենա:
Նույն աղբյուրի հաղորդմամբ, գրոհայինները հարձակում են գործել, երբ բեռնատարները հանգստանալու համար կանգառ են կատարել Դերա Մուրադ Ջամալի քաղաքում: Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Մինչ այս պահը որևէ մեկը հարձակման համար պատասխանատվություն չի ստանձնել:
«Առաջին լրատվականը» տեղեկացրել էր այլ դեպքերի մասին, որոնք կապված են բեռնատարների պայթեցումների հետ: Հայտնի է, որ Աֆղանստան ՆԱՏՕ-ի զորամիավորումների համար վառելիք մատակարարելու լավագույն ուղին Պակիստանի տարածքով է անցնում, և ցանկացած այսօրինակ հարձակում դժվարեցնում է ՆԱՏՕ-ի զորքերի գործունեությունը Աֆղանստանում: