Այսօր հայտնի է դարձել, որ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին հունվարի 21-ին կանչել են դատախազություն: Իսկ գործը, որով նա կանչվել է դատախազություն, կապված է «Ռուբիի գործի» հետ: Երեկ մենք տեղեկացրել էինք, որ անչափահաս մարոկկուհի Ռուբիի ձերբակալությունից հետո պարզվել էր, որ նա հաճախ մասնակցել է Բեռլուսկոնիի տանը կազմակերպված խնջույքներին: Երեկ նաև հայտնի էր դարձել, որ այս գործի առնչությամբ արդեն տեղի են ունեցել խուզարկություններ, սակայն հայտնի չէ, թե դրանք որքանով են կապված Բեռլուսկոնիի հետ: Այս մասին հաղորդել էր իտալական մամուլը: Բեռլուսկոնին իր մեղքը չի ընդունում` հերքելով անչափահաս պոռնկուհիների հետ ցանկացած կապ: