Ինչպես հաղորդում է թուրքական Doğan լրատվական գործակալությունը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն ուբաթ օրը հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Կարսում բարեկամության հուշարձանի հարցը Թուրքիայի ներքին գործն է և կապված չէ հայ-թուրքական հարաբերությունների հետ:
«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ հուշարձանը պետք է ապամոնտաժվի, անհրաժեշտ է միայն էսթետիկական դրդապատճառներով, չկա ոչ մի քաղաքական ենթատեքստ»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:
«Առաջին լրատվականը» երեկ տեղեկացրել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ափսոսանք էր հայտնել Էրդողանի հայտարարության կապակցությամբ և ասել, որ ցանկացած քայլ, որն ուղղված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեմ, միայն վնաս է հասցնում գործընթացին: