ԿԺԴՀ-ի իշխանությունները հանդես են եկել առաջարկով` անցկացնել Հյուսիսի և Հարավի կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպում: Այն նախատեսված է անցկացնել մարտին չինական Պեկին կամ Շենյան քաղաքներում:
Միավորման հարցերով հարավկորեական նախարարության հաղորդմամբ` Փխենյանը առաջարկել է, որպեսզի հարավկորական կողմից հանդիպմանը մասնակցեն Կորական քրիստոնեական դաշինքի, Կորեայի կրոնական խորհրդի, Կորեական բուդդիստական դաշինքի ներկայացուցիչները: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
նայած ԿԺԴՀ-ի Սահմանադրության համաձայն` «քաղաքացիներին տրված է խղճի ազատություն», սակայն երկրում հոգևոր կյանքը գտնվում է իշխանությունների խիստ վերահսկողության տակ:
Սահմանադրության համաձայն` բոլոր հավատացյալները երկրում մյուս քաղաքացիների պես պետք է օգտվեն սոցիալ-քաղաքական ոլորտում հավասար իրավունքներից:
Երկրում գործում է Կորեացի հավատացյալների խորհուրդը, որը երկրում պաշտպանում է հավատացյալների` այս կամ այն կրոնին հետևելու ազատությունը և բոլոր հավատացյալների դեմոկրատական իրավունքները:










































