ԼՂՀ հարկային պետական տեսչությունը հրապարակել է 2010 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ԼՂՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների, տուրքերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին հաշվետվություն: Ըստ այդմ, այդ երեք թվերը միասին կազմել են 15,051,603.3 հազ. դրամ, որը պլանավորված 14,405,000.0 հազար դրամ ցուցանիշը գերազանցել է 4.5 %-ով: Ըստ հրապարակման՝ այս տարվա այս ցուցանիշը գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը` 13.3 %-ով: Ըստ առանձին ցուցանիշների՝ այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում ԼՂՀ-ում հարկային եկամուտները կազմել են 10,552,862.8 հազ. դրամ` պլանավորված 9,994,000.0 հազ. դրամի և նախորդ տարվա փաստացի հավաքագրված 9,033,264.5 հազ. դրամի դիմաց: Պարտադիր սոցիալական ապահովության վճարները կազմել են 4,243,377.1 հազ. դրամ` պլանավորված 4080000.0 հազ. դրամի դիմաց կամ 4.0 %-ով ավելի: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմում է 7.1 % կամ մոտ 280,870.9 հազ. դրամ: