Մարտի 18-ին Սան Ֆրանցիսկոյում տեղի է ունեցել հարսների երթ,- հաղորդում է RIA Novosti-ն:
Երթին կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները: Գլխավոր պայմանն էր բաց գույնի հարսանեկան զգեստի առկայությունը: Հետաքրքիր է, որ երթին մանակցել են ոչ միայն տարբեր տարիքի, այլև տարբեր սեռի մարդիկ:
Ամենամյա երթի մասնակիցները երթով 14 անգամ անցել են քաղաքի կենտրոնով:
Կազմակերպիչները նախատեսել էին նաև կանգառ անել տեղի բարերում և համատեղ քայլք կազմակերպել խանութներով: Բացի այդ, ծրագրվում էր, որ երթի մասնակիցները քաղաքի առևտրի կենտրոններից մեկից կգնեն հարդարանքի պարագաներ, իսկ հետո՝ 301 զույգ կոշիկ:
Հարսների երթ է տեղի ունեցել նաև Ֆենիսկում, Փորթլենդում, Ռինոյում, ինչպես նաև նախատեսվում է Լոս Անջելեսում և Տորոնտոյում:
Առաջին անգամ հարսները 1999 թ. հավաքվել են Սան Ֆրանցիսկոյի խանութներից մեկի մոտ։









































