Իրաքում բանտից փախուստի է դիմել ահաբեկչական գործունեության համար ձերբակալված 12 կալանավոր։
Իրաքի պաշտոնատար անձանց համաձայն` փախուստը տեղի է ունեցել Բասրա նավահանգստային քաղաքի բանտերից մեկից: Կալանավորները մեղադրվում են նոյեմբերի 8–ին իրականացրած ահաբեկչական հարձակում իրականացնելու մեջ, որին զոհ է դարձել տասը, վնասվածքներ ստացել` 30 մարդ։
Ահաբեկիչները ձերբակալվել են հարձակումից երկու շաբաթ անց, սական դեռևս չեն կանգնել դատարանի առջև։ Ոստիկանությունը շարունակում է որոնել փախուստի դիմած կալանավորներին: