Գերմանական արհմիությունները հայտարարել են քաղաքացիական ծառայողների գործադուլի նոր ալիքի մասին: Նրանք պահանջում են աշխատավարձերը բարձրացնել 6.5 տոկոսով, բայց ոչ պակաս 200 եվրոյից, մինչդեռ գործատուների ներկայացուցիչները համաձայնում են ընդամենը 3.3 տոկոսի:
Հիշեցնենք, որ գործադուլների առաջին փուլը տեղի էր ունեցել մարտի սկզբին:
Երկուշաբթի՝ մարտի 19-ին, գործադուլներ են սկսվել Սաքսոնիայում և Բրեմենում: Այստեղ հրաժարվել են աշխատանքի դուրս գալ մանկապարտեզների աշխատողները, ավտոբուսի վարորդներն ու աղբահավաքները: Գործադուլը կտևի 24 ժամ՝ ըստ Ver.di միության ներկայացուցիչ Ուլֆ Բիրխի:
Գործադուլի առաջին ալիքից հետո գործատուները բանակցություններ են սկսել, ակայն մարտի 13-ին Ver.di ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք ձախողվել են:
Մարտի 20-ին գործադուլներ են նախատեսվում Բավարիայում, Բադեն-Վյուրթեմբերգում, Հեսսենում, իսկ մարտի 21-ին Հյուսիսային Հռենոս-Վեստֆալլենում, մարտի 22-ին՝ Բեռլինում, Բրանդենբուրգում, Սաքսոնիայում և Սաքսեն-Անհալտում:
Գործատուների՝ առաջիկա երկու տարիների ընթացքում 3.3 տոկոս աշխատավարձերի բարձրացման առաջարկը մերժվել է:
Բանակցությունների նոր փուլը նախատեսվում է մարտի 28-29-ը,- տեղեկացնում է lenta.ru:









































