Եվրոպական Euromillions վիճակխաղի հերթական խաղարկությանը 38 մլն ֆունտ ջեկ փոթը շահել են անգլիացի մի խումբ վարորդեր:
Ինչպես հաղորդում է BBC-ն, համաեվրոպական վիճակախաղի գլխավոր մրցանակն արդեն հինգերորդ տարին անընդմեջ բաժին է ընկնում անգլիացիներին: Գումարը շահել են անգլիական Նորթհեմփթոնշիր կոմսության բնակիչները:
Շահողներից մեկը՝ Ջոն Նոուքսը, պատմել է, որ շահած գումարի մի մասը կօգտագործի կնոջ հետ Լաս Վեգաս ուղևորվելու վրա, որպեսզի թարմացնի ամուսնական հարաբերությունները:










































