Ռուսաստանի Պետդումայի «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը կարծում է, որ Պետդումայում էսեռների ֆրակցիան չպետք է աջակցի Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը, եթե նա ցանկանա ղեկավարել կառավարությունը:
«Մենք ֆրակցիայում դա դեռ չենք քննարկել: Մտածում եմ, որ մենք կհակվենք այն բանին, որ չաջակցենք: Դա իմ տեսակետն է»,- հայտարարել է Միրոնովն Interfax-ին տված հարցացրույցում` պատասխանելով այն հարցին` արդյո՞ք «Արդար Ռուսաստանը» կաջակցի Մեդվեդևի թեկնածությանը, եթե նա ներկայացնի իր թեկնածությունը Պետդումային:
Ավելի վաղ, ՌԴ վարչապետ Վլադիրմիր Պուտինը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում պետք է առաջադրի երկրի ներկայիս նախագահի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Դմիտրի Մեդվեդևն իր հերթին, համաձայնել էր զբաղեցնել այդ պաշտոնը:
Ս. Միրոնովը քննադատորեն է վերաբերվել պետական բարձրագույն պաշտոնների այդ «փոխատեղմանը»:








































