ԱՄՆ-ի բլոգերները ակտիվորեն քննարկում են անցյալ շաբաթ Դելավեր նահանգում տեղի ունեցած միջադեպը. 44-ամյա Սառա Բաթլերը, նրա երկու դուստրերը՝ 23-ամյա Ջոաննան և 22-ամյա Բեսսին, ինչպես նաև նրա 14-ամյա որդին, Upper Darby դպրոցի պատերի տակ, որտեղ սովորում է Սառայի 4-րդ երեխան, «մերկ աղոթք» էին կազմակերպել:
Ամերիկուհին զրկվել էր կրտսեր որդու ծնողական իրավունքներից, ինչի հետևանքով էլ դիմել է ծայրահեղ քայլերի. մյուս երեխաների հետ եկել է դպրոցի մոտ և պահանջել հանդիպում կրտսեր որդու հետ:
Երբ դպրոցի պահակը մերժել է կնոջ պահանջը, նա պառկել է դպրոցի մուտքի մայթին, իսկ երբ դպրոցի աշխատակիցները նրան հեռացրել են ուսումնական հաստատության մուտքի մոտից, նա վերադարձել է իր մեքենայի մոտ, հանվել և սկսել է երգել կրոնական օրհներգեր: Սառայի երեխաները հետևել են մոր օրինակին:
Հիշեցնենք, որ նմանատիպ դեպք էր տեղի ունեցել նաև 2011 թ. դեկտեմբերին Իլինոյիս նահանգում,- տեղեկացնում է rbc.ru:











































