Շանհայում, որտեղ իշխանությունները սահմանափակում են ավտոմեքենաներին տրվող համարանիշները՝ մասնավոր ավտոպարկի աճը նվազեցնելու համար, ավտոմեքենաների պետական գրանցումն ավելի թանկ արժե, քան ավտոմեքենան: Այս մասին գրում է Shanghai Daily լերթը:
Խցանումների դեմ պայքարելու և բնապահպանական դրությունը կարգավորելու համար յյուրաքանչյուր ամիս 23 միլիոն բնակչություն ունեցող մեգապոլիսում հաշվառվում է ընդամենը 8000 ավտոմեքենա: Ավտոմեքենաների համարանիշներ ցանկացողների հայտերը գրանցվում են, որից հետո նրանք մասնակցում են աճուրդի:
Թերթը գրում է, որ կիրակի տեղի ունեցած աճուրդին, որտեղ հայտերի թիվը գերազանցում էր 24 հազարը, պետհամարիշների միջին գինը կազմել է 58.63 հազար յուան (9.3 հազար դոլար), որը հավասար է էկոնոմ կլասի ավտոմեքենայի գնին:
Ստեղծված իրավիճակը առաջացրել է հասարակության սուր քննադատությունը, քանի որ այդպիսով մեքենան դառնում է հասարակության բացառապես ունևոր խավի սեփականությունը: Մինչդեռ քաղաքի իշխանությունները հաստատել են, որ չեն պատրաստվում հրաժարվել իրենց ծրագրից և կշարունակեն պայքարել բնապահպանական և հասարակական տրանսպորտի վիճակը բարելավելու ուղղությամբ:
Շանհայը Չինաստանի միակ քաղաքն է, որտեղ գործում է աճուրդային այդ համակարգը: Օրինակ՝ Պեկինը նույնպես սահմանափակում է պետհամարանիշների վաճառքը, սակայն դրանք տրվում են վիճակախաղի սկզբունքով:










































