1924թ. այս օրը Թբիլիսիում ծնվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, հայազգի կինոռեժիսոր, սցենարիստ Լև Կուլիջանովը:
Նկարահանել է «Տիկնայք» (1955թ.), «Դա սկսվել էր այսպես» (1956թ.), «Տունը, որտեղ ես ապրում եմ» (1957թ.), «Հայրական տունը» (1959թ.) ֆիլմերը: Որպես դերասան հանդես է եկել «Տունը, որտեղ ես ապրում եմ» ֆիլմում (Գալյայի հայրը):
Մի շարք պետական մրցանակների դափնեկիր է:
Մահացել է 2002թ. փետրվարի 18-ին Մոսկվայում: