Երեկ Հոնգկոնգում մահացել է Խաղաղ օվկիանոսում գտնվող փոքր կղզի-պետության` Տոնգայի թագավոր Գեորգ Տուպոու 5-րդը. այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Միապետի մահվան պատճառների մասին չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ անցած տարի փոխպատվաստել էին թագավորի լյարդը, իսկ Հոնգկոնգում նա գտնվում էր հիվանդանոցում: Բացի այդ, հաղորդվում էր, որ Տուպոու 5-րդը տառապում էր քաղցկեղով:
63-ամյա միապետը զավակներ չի ունեցել, այդ պատճառով թագաժառանգ է համարվում նրա եղբայրը` Տուպոուտոա Լավական: Լրատվամիջոցները հաղորդում են, որ Տոնգա պետությունում հայտարարվել է 100-օրյա սուգ:











































