Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կազանից հետո ես հույս չունեմ, թե ԼՂ հարցը կլուծվի այս տարի կամ մոտ ապագայում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Անվտանգության և միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի փորձագետ Ուվե Հալբախը:

– Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն մարտի 14-ից Հարավային Կովկաս էր: Ի՞նչ հետաքրքրություններ ունի Գերմանիան մեր տարածաշրջանում, և կարո՞ղ ենք ասել, որ Գերմանիան վերագնահատել է իր հետաքրքրությունները և ցանկություն ունի առավել ակտիվորեն համագործակցել Հարավային Կովկասի երկրների հետ:

– Գերմանիան միշտ էլ հանդես է եկել որպես շարժիչ ու հետաքրքրված կողմ Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքականության գործում, իսկ Հարավային Կովկասը հանդիսանում է այդ քաղաքականության կարևոր, ինչպես նաև բարդ տարրերից մեկը:

– Իսկ Գերմանիայի հետարքրությունները Հարավային Կովկասի շուրջ ամբողջությամբ համապատասխանո՞ւմ են այս տարածաշրջանի հետ կապված Եվրամիության հետաքրքրությունների հետ:

– Այո, կարելի է ասել, որ մեծ մասամբ մեր հետաքրքրությունները համընկնում են: Իհարկե, 2007-ին, երբ ԵՄ-ում նախագահությունը Գերմանիայինն էր, մենք մեր հիմնական հետաքրքրություններն ու ծրագրերը նվիրել էինք Կենտրոնական Ասիայի խնդիրներին, և մշակել ենք ծրագրեր այդ տարածաշրջանի խնդիրների լուծման ուղղությամբ: Բայց դա դեռ չի նշանակում, որ Հարավային Կովկասի խնդիրները Գերմանիայի համար պակաս հետաքրքիր են:

– Իսկ Գերմանիայի ծրագրերը՝ կապված Հարավային Կովկասի հետ, տարածաշրջանայի՞ն բնույթ են կրում, թե՞, այնուամենայնիվ, այս տարածաշրջանի առանձին երկների հետ էլ Գերմանիան համագործակցության նպատակներ ունի:

– Գերմանիան երկկողմ հարաբերություններ ունի Հարավային Կովկասի յուրաքանչյուր երկրի հետ, բայց Բեռլինը, ինչպես և Բրյուսելը, մեկ անգամ չէ, որ ընդգծել է տարածաշրջանային ֆորմատի համագործակցությունների կարևորությունը և ցանկությունը, որ այս տարածաշրջանի երկրները բարիդրացիական հարաբերություններ ունենան միմյանց հետ, ինչն էլ կխթանի տարածաշրջանի զարգացմանը: Բայց այդ ցանկության իրագործմանը մինչ օրս էլ խոչընդոտում է տարածաշրջանային կոնֆլիկտների առկայությունը, ինչպես օրինակ ԼՂ հարցի առկայությունը, որն էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարված հարաբերությունների պատճառ է հանդիսանում:

– Գերմանիայի արտգործնախարարն իր այցելության ժամանակ նաև հայտարարել է, որ ժամանակն է հասնել ԼՂ հարցի կարգավորմանը: Ձեր կարծիքով, արդյոք այդ ժամանակն արդեն եկե՞լ է, և ի՞նչ դիրքորոշում ունի այդ խնդրում Գերմանիան: Ձեր երկիրն ինչպե՞ս է պատկերացնում այդ հարցի կարգավորումը:

– Շատ դժվար է ասել: Կազանից հետո ես ակնկալիքներ չունեմ, թե ԼՂ հարցը կլուծվի այս տարվա ընթացքում կամ էլ մոտ ապագայում: Բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուր երկրի պետական պաշտոնյա Հայաստան կամ Ադրբեջան իր այցելության ժամանակ պետք է որ ասի, թե եկել է այդ կոնֆլիկտի լուծման ժամանակը, որը ամենահին, ամենակարծր և ամենավտանգավոր կոնֆլիկտն է Հարավային Կովկասի տարածաշրջանում:

– Եվրամիությունը բազմիցս հայտարարել է ԼՂ հարցում առավել ակտիվորեն ներգրավվելու իր ցանկության մասին: Պարոն Հալբախ, Ձեր կարծիքով, ԵՄ-ն նման հնարավորություն ունի՞, և ինչպիսի՞ն պետք է լինի այդ ակտիվ ներգրավվածությունը:

– Մինչ օրս Եվրամիությունը, որը 2008թ. ռուս-վրացական կոնֆլիկտի ժամանակ կարևորագույն դեր խաղաց, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում բավականին պասիվ է ու գրեթե բացակայում է: Բրյուսելն իր այդ տեղը զիջում է ԵԱՀՄ Մինսկի խմբին: Բայց կա քաղաքական կառույց ԵՄ-ի մակարդակով՝ Եվրոպական խորհրդարանը, որն էլ հենց պահանջում է ԵՄ-ի առավել մեծ ակտիվությունը ԼՂ հարցի կարգավորման հարցում:

– Գիդո Վեստերվելեն նաև խոսել էր Nabucco ծրագրի մասին և կարևորել դրա իրականացումը: Ի՞նչ հետաքրքրություններ ունի Գերմանիան այս ծրագրի վերաբերյալ, և Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ կտա այս ծրագրի իրականացումը տարածաշրջանին:

– Բեռլինը, ինչպես և Բրյուսելը, այդ ծրագրում տեսնում է մի գործիք, որի միջոցով հնարավոր կլինի դիվերսիֆիկացնել բնական գազի ներկրումը Եվրոպա և նվազեցնել այդ հարցում Ռուսաստանից կախվածությունը: Բայց սա մի ծրագիր է, որը դեռևս չի իրագործվել: Բայց առանց Nabucco-ի էլ Ադրբեջանի կշիռը Եվրոպայի և Հարավային Կովկասի միջև տնտեսական հարաբերություններում բավականին մեծացել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում