Տոներին ընդառաջ որոշ հիմնադրամներ կրթաթոշակներ տրամադրում են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՊՃՀ ուսանողական խորհրդի նախագահ Կարապետ Թորչյանը`խոսելով ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների մասին:
Նա նշեց, որ ոչ անընդմեջ, բայց տոներին ընդառաջ մի շարք հիմնադրամների կողմից լինում են կրթաթոշակային առաջարկներ: «Նոյեմբերի 17-ին արդեն երրորդ տարին է, ինչ «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամն» է հայտարարում կրթաթոշակ, դրանք արվում են տարվա ընթացքում որոշակի տոների ժամանակահատվածում, ոչ անընդմեջ: Լսել էի նաև Երիտասարդական հիմնադրամի կրթաթոշակային ակցիաների մասին»,- նշեց Կ. Թորչյանը:











































