Այն պահին, երբ ժամանակակից զբոսաշրջիկները շրջում են տարածքում, խորհրդային զորքերը գրոհում են Ռայխստագը:
Որքան էլ տարօրինակ թվա, բայց սա հնարավոր է եղել իրականացնել երկու նկարներ իրար միացնելով, որոնք նկարվել են միևնույն վայրում՝ 60 տարվա տարբերությամբ:
Daily Mail-ը հաղորդում է, որ այս լուսանկարները ստեղծել է ռուս լուսանկարիչ Սերգեյ Լորենկովը, ով հավաքել է հին նկարներ եվրոպական այն քաղաքներից, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գրոհների են ենթարկվել։
Լուսանկարները ստեղծելու համար 42-ամյա լուսանկարչից 12 ամիս է պահանջվել, որոնց ընթացքում նա ճանապարհորդել է եվրոպական և ռուսական քաղաքներով:
Լորենկովը, սակայն, ասում է, որ լուսանկարչությունն իր համար միայն հոբբի է:















































