«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Քորնը Հարավային Կովկաս կատարած այցի շրջանակում մարտի 16-18-ը այցելել է Երևան։ Ուրբաթ օրը Սթիվեն Քորնին ընդունել է Սերժ Սարգսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Ազատություն» ռադիոկայանի և հայաստանյան մամուլի գործունեությանը առնչվող հարցեր:
Նույն օրը ռադիոկայանի նախագահը հանդիպում է ունեցել «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրային հարցեր:
Սթիվեն Քորնը հանդիպել է նաև «Երևան FM» ռադիոկայանի ղեկավարության հետ:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահը այցելել է նաև «Ազատություն» ռադիոկայանի Երևանի բյուրո, հանդիպումներ ունեցել ռադիոկայանի աշխատակիցների հետ:
Մարտի 18-ին Սթիվեն Քորնը այցելել է Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:











































