NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց Լիգայի խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը: Առաջին հորիզոնականը զբաղեցրեց «Քլիփերս»-ի հարձակվող Բլեյք Գրիֆֆինի` «Հյուսթոն»-ի հետ խաղում կատարած ֆանտաստիկ դանկը:
Հիշեցնենք, որ այդ խաղում «Քլիփերս»-ն իր մրցակցին պարտության մատնեց 95:91 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Լին, ով «Հյուսթոն»-ի կազմում վաստակեց 25 միավոր:









































