Բրիտանիան երկրի ազգային անվտանգությանը սպառնացող գործոնների ցուցակում ջրհեղեղներին, գրիպին և ահաբեկչությանն ավելացրել է հրաբուխները և արեգակնային փոթորիկները։
Կառավարության հրապարակած զեկույցի համաձայն՝ Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությանը սպառնացող առաջին խնդիրները ջրհեղեղներն ու ահաբեկչությունն են, ինչպես նաև՝ հրաբուխներն Իսլանդիայում:
Զեկույցում ասվում է, որ տիեզերական եղանակային խիստ պայմանները նույնպես մեծ վտանգ են ներկայացնում՝ չնայած, որ դրանք չեն կարող ուղղակիորեն վտանգել մարդկանց: Դրանք վտանգ են ներկայացնում հաղորդակցման համակարգերի, էլեկտրաէներգիայի համար: Ակնկալվում է, որ մյուս տարի արեգակնային փոթորիկները հաճախակի են լինելու:
Տիեզերական պատերազմը նշված չէ Բրիտանիայի կառավարության հրապարակած ցուցակում:









































