Գրեթե բոլորին հայտնի է Starbucks սրճարանների ցանցը, սակայն Ճապոնիայում գտնվող Starbucks–ը զարմացնում է իր յուրօրինակությամբ:
Daily Mail-ը գրում է, որ սրճարանի ինտերիերը հատուկ ձևավորված է այնպես, որ նմանվում է անտառի ծառերի ճյուղերի: Նման ձևավորման նպատակն այն է, որ սրճարանը համապատասխանի ընդհանուր շրջապատին, որտեղ հին շինություններ են ու տաճարներ:
Այնտեղ է գնտվում նաև հայտնի Դազաիֆու Տենմագու տաճարը՝ փայտե մի քանի կառույցներից բաղկացած շինություն, որը տեղակայված է այգում և նմանվում է մի մեծ անտառի:
Այդ իսկ պատճառով ճարտարապետ Կենգո Կուման ձևավորել է սրճարանն այնպես, որ այն խորհրդավոր տաճարի տպավորություն թողնի:













































